Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՀՀ ՊՆ. Ադրբեջանական քարոզչության լկտի կեղծիքն է, որ հրթիռակոծվել է Մինգեչաուրի ՋԷԿ-ը

ՀՀ ՊՆ. Ադրբեջանական քարոզչության լկտի կեղծիքն է, որ հրթիռակոծվել է Մինգեչաուրի ՋԷԿ-ը
05.10.2020 | 21:25

«Զինուժ մեդիան» բացահայտում է ադրբեջանական քարոզչության հերթական ու լկտի կեղծիքը, որ ՀՀ տարածքից հրթիռակոծվել է Մինգեչաուրի ՋԷԿ-ը։ «Սմերչ» համակարգը, որի հրթիռն, իբր, արձակվել է Հայաստանից, չի կարող հաղթահարել Հայաստանից Միգեչաուր տարածությունը։ Հրթիռային կայանքի հնարավորություններն ուղղակի թույլ չեն տալիս անել դա։ Երկորդ կեղծիքը նույնպես ակնհայտ է. Ադրբեջանի նախագահի օգնականի տեղադրած հայտնի լուսանկարներում ընդամենը «Սմերչի» հրթիռի՝ արդեն մարտական մասը պարպելուց հետո մնացած հատվածն է։ Մինչդեռ ադրբեջանական կողմը պնդում է, թե հրթիռն ուղղակի չի պայթել։ Հրապարակված լուսանկարում հրթիռն առանց մարտական հատվածի է, հետևաբար՝ չէր կարող չպայթել։ Իսկ եթե պայթել է, ավերածության հետքեր պետք է լինեին, որոնք չկան։ Դե իսկ «չպայթած» հրթիռի համար խնամքով փորված անցքի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ